Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմը պատրաստ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին: Այդ մասին հայտնում է Manchester Evening News-ը:
«Ես հարգում եմ Ագուերոյին, նա «Մանչեսթեր Սիթի»-ի առանցքային ֆուտբոլիստներից է: Սակայն նրան կանգնեցնելու համար հատուկ քայլեր չենք ձեռնարկելու:
Մենք խաղալու ենք շատ հզոր թիմի դեմ, սակայն ցանկանում ենք եզրափակիչ անցնել: Բարդ կլինի, ավելի բարդ, քան Մանչեսթերում, քանի որ այս խաղը վճռորոշ է: Կպատրաստվենք սովորականի նման` հարգելով մրցակցին:
Չեմ կարող հիմա ասել, որ երկու կամ երեք գոլ կխփենք: Բայց գիտենք, որ ճնշման տակ ենք լինելու առաջին վայրկյանից մինչև խաղի ավարտը»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը: