Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Լեսթեր»-ին:
Հանդիպումն ավարտվեց «զինագործներ»-ի կամային հաղթանակով:
Արսեն Վենգերի սաների կազմում աչքի ընկան Տեո Ուոլքոթը և Դենի Ուելբեքը: «Լեսթեր»-ի կազմում 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ջեյմի Վարդին:
Այսպիսով, այս հանդիպումից հետո «Արսենալ»-ն իր ակտիվում ունեցավ 51, իսկ «Լեսթեր»-ը` 53 միավոր:
«Արսենալ»-«Լեսթեր»` 2:1
0:1 Վարդի 11մ. (45՛), 1:1 Ուոլքոթ (70՛), 2:1 Ուելբեք (90՛)