«Շիրակ»-ն արտասահմանյան երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Սոչիում: Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:
Փետրվարի 17-ից մարտի 2-ը գյումրեցիները կհանգրվանեն «Վեսնա» հյուրանոցում։ Հավաքին կմասնակցեն 23 ֆուտբոլիստ։
Վարդան Բիչախչյանը նախատեսել է անցկացնել չորս ընկերական հանդիպում՝ փետրվարի 19-ին, 23-ին, 26-ին և մարտի 1-ին։
Ավելի ուշ հայտնի կլինի, թե որ թիմերն են լինելու «Շիրակ»-ի մրցակիցները: