Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, հավանաբար, կփոխի ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մադրիդցիները ցանկանում են գումար հայթայթել՝ նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ գնելու համար: «Ռեալ»-ը վաճառքի կհանի Խամեսի իրավունքները:
«Պորտու»-ի և «Մոնակո»-ի նախկին կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Արսենալ»-ի և ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Սակայն «Ռեալ»-ը հազիվ թե կարողանա վերադարձնել 1.5 տարի առաջ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարված 80 մլն եվրոն: