Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը գոհ է, որ իր խաղընկեր Ֆրանկ Ռիբերին վերսկսել է լիարժեք մարզումները: Հոլանդացի ֆուտբոլիստը նշել է, որ Ռիբերին մեծ դերակատարություն ունի խաղադաշտում:
«Հիանալի է, որ Ֆրանկը դարձյալ մեզ հետ է: «Բավարիա»-ն զգում էր նրա կարիքը»,- գերմանական գրանդի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոբենի խոսքերը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռիբերին, ում հաճախ են անհանգստացնում վնասվածքները, մասնակցել է մեկ խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ: