«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն հայտարարել է, որ «կապտանռնագույններ»-ի հաջողությունները պայմանավորված են թիմային խաղով:
Այդ կապակցությամբ արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ իսպանական գրանդում բոլոր խաղացողները պարտավոր են գործողություններ կատարել պաշտպանության գծում:
«Ակնհայտ է, որ մեր թիմը միասնական է և որևէ մեկը առանձին չի գործում: Նախորդ մրցաշրջանում դա մեզ հաջողությունների հասցրեց, իսկ այժմ, կարծում եմ, շատ ավելի լավ ենք խաղում:
Մեր խաղաոճը պահանջում է, որպեսզի բոլոր ֆուտբոլիստները խաղան պաշտպանության գծում: «Բարսելոնա»-ի ցուցադրած ֆուտբոլում շատ գաղտնիքներ չկան: Բոլորը գիտեն, թե ինչպես ենք մենք խաղում»,- Marca-ն մեջբերում է Մասկերանոյի խոսքերը: