Daily Mail-ի փոխանցմամբ՝ Խոսեպ Գվարդիոլան արդեն որոշում է կայացրել այն տրանսֆերային գործարքների շուրջ, որ իրականացնելու է «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորելուց հետո:
Գվարդիոլան մտադիր է տրանսֆերային լուրջ աշխատանքներ իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իր նոր թիմում իսպանացի մասնագետը ցանկանում է տեսնել «Բարսելոնա»-ի երկու ֆուտբոլիստների՝ Սերխիո Բուսկետսին և Նեյմարին:
Նշված ձեռքբերումների համար «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է 150 մլն ֆունտ հատկացնել: Հիշեցնենք, որ Բուսկետսի ծառայություններով է հետաքրքրված նաև ՊՍԺ-ն: