Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին ֆուտբոլիստ բրազիլացի Ալեքս Տեյշերան, ով պայմանագիր է կնքել չինական «Ցզյանսու Սունին»-ի հետ, տարեկան կստանա 12,2 միլիոն դոլար աշխատավարձ: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրի՝ այս աշխատավարձով Տեյշերան դառնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող 3-րդ բրազիլացի ֆուտբոլիստը՝ աշխատավարձի չափով զիջելով միայն Նեյմարին ու Տիագո Սիլվային:
Նեյմարը «Բարսելոնա»-ում ստանում է տարեկան 14,7 միլիոն դոլար աշխատավարձ: Ինչ վերաբերում է ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվային, ապա նրա աշխատավարձի չափը կազմում է տարեկան 15,8 միլիոն դոլար: