Կարագանդայի «Շախտյոր»-ն այսօր՝ փետրվարի 6-ին, ստուգողական խաղ է անցկացրել «Վորսկլա»-ի հետ:
Հանդիպումն ավարտվել է «Վորսկլա»-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Խաղի միակ գնդակը 28-րդ րոպեին խփել է Անդրեյ Տկաչուկը:
Հատկանշական է, որ ուկրաինական թիմի հետ հանդիպմանը ղազախական ակումբի մեկնարկային կազմում են եղել Ռոբերտ Արզումանյանը, Արթուր Եդիգարյանն ու Ռումյան Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստները փորձաշրջան են անցնում «Շախտյոր»-ում: