Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեծ հույսեր է կապում թիմի հարձակվող Մարկո Ռոյսի հետ: Տուխելը վստահ է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է շատ ավելի լավ խաղ ցուցադրել:
«Մենք բոլորս և Ռոյսն անում ենք հնարավորը, որպեսզի նա հրեշ դառնա, ինչպիսին կարող է լինել»,- Bild-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռոյսը կարող է մասնակցել Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի «Գերտա»-ի դեմ խաղին, որը կայանալու է փետրվարի 6-ին:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը մասնակցել է 14 հանդիպումների, 9 գոլի և գոլային 2 փոխանցման հեղինակ է դարձել: