«Բանանց» ֆուտբոլային ակումբի և 18-ամյա կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է: Այդ մասին հայտնում է «Բանանց»-ի պաշտոնական կայքը:
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիս ամիսը:
Հակոբ Հակոբյանը, ով նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է, Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Բանանց»-ի կազմում մասնակցել է յոթ հանդիպման՝ հինգ անգամ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում: