Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Շտուտգարտ»-ին:
Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Գոնսալո Կաստրոն, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Դանիել Դիդավին: Ինքնագոլի հեղինակ դարձավ Գեորգ Նիդերմայերը:\
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Բորուսիա»-«Շտուտգարտ»` 4:1
1:0 Կաստրո (3՛), 2:0 Օբամեյանգ (19՛), 2:1 Դիդավի (40՛), 3:1 Նիդերմայեր իգ. (65՛), 4:1 Օբամեյանգ (90՛)