Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA (Super), WBO և IBF վարկածներով աշխարհի արդեն նախկին չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն(64-4, 53 նոկաուտ), ինչպես արդեն հաղորդել ենք, միավորներով պարտվեց բրիտանացի Թայսոն Ֆյուրիին(25-0, 18 նոկաուտ):
Բրիտանացի բռնցքամարտիկը ռինգում չկարողացավ զսպել արցունքները. չէ՞ որ նրան հաջողվել է պարտության մատնել Վլադիմիր Կլիչկոյին, ով վերջին անգամ պարտվել էր 2004 թվականին:
Հենց ռինգում Ֆյուրին «Aerosmith» խմբի «I Don’t Want to Miss a Thing» երգը կատարեց, որը նվիրեց իր կնոջը:
Հավելենք, որ Ֆյուրիին պարտվելուց հետո Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ իր մրցակիցն արժանիրոն է հաղթել, քանի որ նա ավելի արագ ու դիպուկ է եղել: