Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն ուժերը չափեց «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ: Տանտերերը, ինչպես սպասվում էր, ուժեղ գտնվեցին:
Նեյմարի դուբլի և Լուիս Սուարեսի ու Լիոնել Մեսսիի գոլերի շնորհիվ կատալոնական ակումբը կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ 4:0 հաշվով:
Իսպանիայի Լա լիգա. 13-րդ տուր. «Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 4:0
Գոլերը՝ 22´ Նեյմար(1:0), 41´ Սուարես(2:0), 53´ Նեյմար(3:0), 90+1´ Մեսսի(4:0):