«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կնվաճի «Ոսկե գնդակ-2015»-ը: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Իսպանական պարբերականը հարցում է անցկացրել 100 ֆուտբոլիստների և 25 երկրներ ներկայացնող մարզիչների շրջանում:
Հարցվողներից 71 մարդ համարում է, որ Մեսսին է արժանի ստանալ պատվավոր մրցանակը: Ընդհանուր առմամբ «Բարսելոնա»-ի հարձակվողը 414 միավոր է ստացել՝ 500 հնարավորից:
Երկրորդը «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն է, ով 212,5 միավոր է վաստակել: Լավագույնների եռյակը 95,5 միավորով եզրափակել է «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հանձնման պաշտոնական արարողությունը կայանալու է Ցյուրիխում, 2016 թվականի հունվարի 11-ին: