ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվոմ է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Կայացան նաև 69 կգ քաշային ծանրորդների A խմբի կանանց մրցելույթները:
Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս B խմբում, որտեղ զբաղեցրել էր 4-րդ տեղը: A խմբի մրցելույթների հետո նա զբաղեցրեց ընդհանուր 14-րդ հորիզոնականը:
9 կգ քաշային Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտի՝ ընդհանուր 230 կգ արդյունքով Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 22:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի