Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավար խորհրդի անդամ Կարլ-Հայնց Ռումենիգեն հերթական անգամ հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալը թիմից ողբերգություն չի լինի։
«Կյանքը շարունակվում է։ Անփոխարինելիներ չկան։ Ֆուտբոլիստները գալիս ու գնում են։ Դա վերաբերում է նաև մարզիչներին։ Այդպիսին է իրադրությունը»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է TZ պարբերականը։
Իսպանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը գերմանիայի գործող չեմպիոնի հետ լրանում է 2016թ․ ամռանը։
Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ն, որը պատրաստ է նրան շահավետ պայմանագիր առաջարկել։