«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը մեկնաբանել է «Լիվերպուլ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հայտարարությունն այն մասին, որ կարող է գոնե մեկ տիտղոս նվաճել Անգլիայում աշխատելու ժամանակ:
«Հնարավոր է, Կլոպն արդեն թույլ է տվել իր առաջին սխալը:
Մյուս մարզիչներն էլ են նման խոստումներ տվել, բայց դրանք այնքան էլ հեշտ չէ իրագործել, պարոն Կլոպ»,- Twitter-ի իր էջում գրել է Շմեյխելը: