Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հաստատել է, որ Կարիմ Բենզեման բաց կթողնի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումը:
«Բենզեման ցավեր զգաց և փոխարինում ցանկացավ: Դժվար թե իր վնասվածքը լուրջ լինի: Սակայն պետք է ուշադիր լինել, քանի որ վնասվածքն արդեն իսկ լուրջ է»,- հայտարարել է Դեշամը:
Հիշեցնենք, որ Բենզեման վնասվածք է ստացել Հայաստանի ընտրանու դեմ ընկերական խաղում: