«Լիոն»-ի հարձակվող Ալեքսանդր Լակասետը կարող է մարզական կարիերան շարունակել Իսպանիայում։
Fichajes.net-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը։ «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը մտադիր է համալրել հարձակման գիծը։
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին նույնպես գրավում է Լակասետի ցուցադրած խաղը։ Իսպանացի մասնագետը կարծում է, որ Լակասետը կարող է Կարիմ Բենզեմայի հետ մրցակցել հիմնական կազմում տեղի համար։
24-ամյա հարձակվողը «Լիոն»-ում անցկացրած վերջին 2 մրցաշրջանում 51 գոլ է խփել։ Լակասետի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։