Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն հայտարարել է, որ չէր ցանկանա լինել թիմի առաջատար Լիոնել Մեսսիի փոխարեն։ Մասկերանոն նշել է, որ իր հայրենակիցը միշտ մեծ ճնշման պայմաններում է գտնվում։
«Չէի կարողանա լինել Մեսսիի փոխարեն, ուղղակի չէի դիմանա ճնշմանը։ Կարծում եմ՝ պետք է յուրահատուկ մարդ լինել այդ անունով ապրելու համար։
Ինչ վերաբերում է հարցին՝ կխաղա՞ Լեոն Արգենտինայի հավաքականում, թե ոչ, այդ մասին չեմ ցանկանում խոսել։ Նա կարող էր արդարացումներ փնտրել ու չմիանալ հավաքականին, բայց մինչ օրս խաղում է ազգային թիմում»,- Մասկերանոյի խոսքերը մեջբերում է El Mundo-ն։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ամերիկայի գավաթի 2015թ․ խաղարկությունից հետո Մեսսին ցանկանում է դադարեցնել ելույթներն Արգենտինայի հավաքականում։