Իտալիայի առաջնության երկրորդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Յուվենտուս»-ին:
Տանտերերը հիանալի հանդիպում անցկացրին ու Պյանիչի գոլի շնորհիվ 61-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Այնուհետև թուրինյան ակումբը մնաց 9 ֆուտբոլիստներով, ինչից հիանալի օգտվեցին «գայլեր»-ը: Էդին Ջեկոն գրավեց Բուֆոնի դարպասը երկրորդ անգամ: Պաոլո Դիբալային հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: «Յուվե»-ն երկու խաղից հետո միավոր չի վաստակել ու աղյուսակի ստորին հատվածում է: «Ռոմա»-ն վաստակեց երեք միավոր:
«Ռոմա» – «Յուվենտուս»՝ 2:1
(1:0 Պյանիչ (61՛), 2:0 Ջեկո (79՛), 2:1 Դիբալա (87՛): Հեռացումներ՝ Ռուբինյո (66՛), Էվրա (78՛))