Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դանթեն կարիերան կշարունակի «Վոլֆսբուրգ»-ում:
Գերմանիայի փոխչեմպիոնների հետ բրազիլացի ֆուտբոլիստը կկնքի երեք տարվա պայմանագիր: Գործարքի մանրամասները դեռևս չեն հրապարակվում:
Մյունխենյան ակումբի ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ կենտրոնականն անձամբ է խնդրել իրեն այլ ակումբ ուղարկել, որտեղ կկարողանա խաղային պրակտիկա ստանալ: