«Լացիո»-ի ֆուտբոլիստ Ֆելիպե Անդերսոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը այսօր պաշտոնական առաջարկով դիմել է «Լացիո»-ին: Անգլիական ակումբը 40 միլիոն եվրո է առաջարկել բրազիլացի կիսապաշտպանի տեղափոխության համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարները հույս ունեն, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի Անգլիա, քանի որ «Լացիո»-ն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից:
Նախորդ մրցաշրջանում Անդերսոնը մասնակցել է Ա Սերիայի 23 հանդիպման և դարձել է 10 գոլի հեղինակ: