Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլի պատասխան խաղի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալել էր նորվեգական ՕԴԴ-ին:
Տանտերերը 19-րդ րոպեին պարտվում էին 0:1 հաշվով, բայց շատ արագ կարողացան ամեն ինչ իր տեղը դնել: Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի արդյունքում հաշիվը հավասարվեց, իսկ հետո Ռոյսի հեթ-տրիկն ու Կագավայի ու Գյունդողանի գոլերն ապահովեցին թիմի ջախջախիչ հաղթանակը:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի ու երկու գոլային փոխանցումների հեղինակ և փոխարինվեց 64-րդ րոպեին:
Բորուսիա «Դորտմունդ» – ՕԴԴ՝ 6:2 (4:3)
(0:1 Հալվորսեն (19՛), 1:1 Մխիթարյան (25՛), 2:1 Ռոյս (27՛), 3:1 Ռոյս (32′), 4:1 Կագավա (40՛), 5:1 Գյունդողան (51՛), 6:1 Ռոյս (57՛) 6:2 Բերգ (64՛), Կագավա (90՛)