«Փարթիկ Թիսլ»-ի 19-ամյա հարձակվող Գարի Ֆրեյզերին ամանորյա մարզումներից մեկի ժամանակ վարդագույն հագուստ էին հագցրել և այդպես ուղարկել խաղադաշտ:
Պատճառը նրա անհաջող խաղն է: Գարին ճանաչվել է թիմի վատագույն ֆուտբոլիստն այս մրցաշրջանում: Բացի այդ, մրցակցին հարվածելու համար որակազրկվել էր 9 խաղով:
Շոտլանդիայի առաջնության հերթական տուրում «Փարթրիկ»-ը հանդիպելու է «Սելթիկ»-ին, իսկ Գարիի որակազրկումն արդեն ավարտված է: