Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Ուրալ»-ը հյուրընկալվում է «Մորդովիա»-ին:
Եկատերինբուրգի թիմի մեկնարկային կազմում, որպես առաջ քաշված հարձակվող, հայտնվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը:
Միաժամանակ մեկնարկել է նաև Շվեյցարիայի Սուպեր լիգայի երրորդ տուրի «Ցյուրիխ»-«Գրասհոպերս» հանդիպումը: Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը «Ցյուրիխ»-ի մեկնարկային կազմում է:
Հաջողություն մաղթենք մեր ֆուտբոլիստներին: