Ծանրամարտի Ռուսաստանի առաջնությունում 105 կգ քաշային կարգի երկամարտի չեմպիոնի տիտղոսը նվաճել է հայազգի Դավիդ Բեջանյանը:
Հրում վարժությունում Բեջանյանը նաև սահմանել է Ռուսաստանի ռեկորդ՝ հաղթահարելով 242 կգ-ը:
Բեջանյանը ներկայացնում է Ստավրոպոլի երկրամասը: Երկամարտի արդյունքում նա իր ակտիվում 427 կգ է գրանցել: