«Յուվենտուս»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարող է լքել ակումբն այս ամռանը:
30-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են «Սևիլիա»-ն, անգլիական «Քրիսթալ Փելաս»-ն ու «Սթոք Սիթի»-ն:
Այս ամռանը «Յուվենտուս» են տեղափոխվել Սիմոնե Ձաձան, Պաուլո Դիբալան և Մարիո Մանջուկիչը, այդ պատճառով ակումբը պատրաստ է հրաժարվել իսպանացու ծառայություններից 12 միլիոն եվրոյի դիմաց: