Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, թե ինչ ակնկալիքներ ունի մյունխենյան ակումբում իր երկրորդ մրցաշրջանից և մեկնաբանել է Թուրինի «Յոիվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալի՝ մյունխենյան ակումբ տեղափոխությունը:
«Նախորդ մրցաշրջանում չկարողացա ցուցադրել լավագույն խաղս: Կարող եմ բարելավել խաղային որակներս և արդյունավեըությունս: Խոստանում եմ անել դա: Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Պետք է հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ: Թիմի բոլոր ֆուտբոլիստները պետք է նվիրված լինեն: Չեմ բավարարվի, եթե լավագույն ռմբարկու դառնամ, իսկ թիմս Բունդեսլիգայում երկրորդ տեղը զբաղեցնի:
Վիդալի մասին կարող եմ շատ բան ասել: Սկզբում նա պետք է ադապտացվի: Շատ ուրախ եմ, որ մենք խաղում ենք նույն թիմում, ոչ թե միմյանց դեմ: Հարձակվողները չեն սիրում Վիդալի նման հակառակորդների: Արտուրոն, անշու՛շտ, ավելի կհզորացնի մեր թիմը: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը: