Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը ճիշտ է համարում բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի իրավունքների ձեռքբերումը: Բեկենբաուերի կարծիքով` թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճիշտ է վարվել` խնդրելով գնել այդ ֆուտբոլիստին:
«Մենք խոսում ենք երեք տիտղոսներ նվաճելու մասին, սակայն դրա համար պետք է հզորացնել թիմը` ընդգրկելով համապատասխան ֆուտբոլիստների: «Շախտյոր»-ում Կոստայի խաղն ինձ դուր էր գալիս: Գվրադիոլայի` նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ գնելու պահանջը ճիշտ է: Պետք չէ մոռանալ նախորդ մրցաշրջանի վնասվածքների մասին: Դա մեծ խնդիր էր մեզ համար»,- tz-ը մեջբերում է Բեկենբաուերի խոսքերը:
Հիշեցնենք` «Բավարիա»-ն 5-ամյա պայմանագիր է ստորագրել Կոստայի հետ` նրա տրանսֆերի դիմաց «Շախտյոր»-ին վճարելով 30 մլն եվրո: