Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է թիմին, տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվողը ժամանել է Շվեյցարիա և կմիանա թիմի ուսումնամարզական հավաքին:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Մովսիսյանը վնասվածքի պատճառով մարզվում էր անհատական ծրագրով: