Թուրինի «Յուվենտուս»-ի լեգենդար հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն կարծում է, որ ակումբն Ա Սերիայի առաջիկա մրցաշրջանի ակնհայտ ֆավորիտն է:
«Մեր ֆուտբոլն ունի խնդիրներ, բայց նախորդ մրցաշրջանում իտալական 3 ակումբներ դուրս եկան եվրագավաթների խաղարկությունների կիսաեզրափակիչ: Իտալական ֆուտբոլի ղեկավարներն աշխատում են խնդիրների լուծման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է հաջորդ մրցաշրջանին, ապա «Յուվենտուս»-ն ակնհայտ ֆավորիտ է: Նրանք նվաճել են 4 սկուդետո անընդմեջ ու ստեղծել շատ հզոր համակարգ:
«Յուվենտուս»-ն արագ կարգավորում է հարցերը կապված խաղացողների գնման ու վաճառքի հետ: Ակումբը գիտի` ինչ է ցանկանում»,- Դել Պիերոյի խոսքերը մեջբերում է Sky Italia-ն: