Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2014/15թթ մրցաշրջանի 30-րդ տուրում «Սպարտակ» – «Ամկար» խաղն ավարտվել է 3:3 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղին հետևել է պահեստայինների նստարանից:
Նա կրել է շապիկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիմանկարով` հետևյալ գրությամբ. «Ո՞վ ես դու, որ դասախոսություն ես կարդում ինձ համար»: