«Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենն իր կարծիքն է հայտնել «Ատլետիկ»-ի դեմ առաջիկա հանդիպման վերաբերյալ:
«Բարդ հանդիպում է սպասվում: Մրցակիցը կցուցադրի իր առավելագույն հնարավորությունները: Պետք է ուշադիր խաղանք առաջին իսկ րոպեներից, որպեսզի չեզոքացնենք վտանգը: «Ատլետիկ»-ը բազմաթիվ արժանիքներ ունի: Սակայն այդ թիմի կազմում չկա Լիոնել Մեսսիի կարգի ֆուտբոլիստ, ով կարող է վճռել հանդիպման ելքը»,-El Mundo Deportivo-ն մեջբերում է Տեր Շտեգենի խոսքերը:
Հիշեցնենք` Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում մայիսի 30-ին «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու»-ում կընդունի «Ատլետիկ»-ին: