Հրապարակվել են պայմանագրի պայմանները, որ «Յուվենտուս»-ը պատրաստ է առաջարկել «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրային:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբը պատրաստ է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին 4-ամյա պայմանագիր առաջարկել` տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ Խեդիրան լքում է «Ռեալ»-ն ազատ գործակալի կարգավիճակով և կարող է «Յուվենտուս» տեղափոխվել անվճար: