Իտալական «Միլան»-ի ֆրանսիացի հարձակվող Ժերեմի Մենեզը հայտարարել է, որ իրեն երջանիկ է զգում Իտալիայում, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ինձ երջանիկ եմ զգում «Միլան»-ում: Ես հիանալի հարաբերություններ ունեմ թիմակիցներիս հետ, և չեմ պատրաստվում լքել թիմը:
Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կկարողանանք առաջընթաց գրանցել»,- հայտարարել է Մենեզը:
Հավելենք, որ Մենեզի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլ»-ը և ֆրանսիական «Մոնակո»-ն: