Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության 38-րդ տուրի` «Ռեյմս»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է Le Parisien-ը:
Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվողը բաց է թողել նաև «Մոնպելյե»-ի (2:1) դեմ հանդիպումը ծնկի վնասվածքի պատճառով:
Այսպիսով, 33-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցեց 24 հանդիպման: