«Ոսկե գնդակ»-ի 2005թ. մրցանակակիր Ռոնալդինյոն, ով ներկայումս հանդես է գալիս մեքսիկական «Կերետարո»-ում, շատ դժգոհ է եղել փոխարինվելու պատճառով:
«Պաչուկա»-ի հետ խաղում փոխարինվելուց հետո զայրացած Ռոնալդինյոն գնացել է հանդերձարան, հանդերձափոխվել ու լքել մարզադաշտը:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ռոնալդինյոն փոխելու է ակումբային գրանցումը: Նա տարաձայնություններ ունի «Կերետարո»-ի գլխավոր մարզչի հետ: