Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Ֆերնանդո Յերոն կարող է դառնալ ակումբի մարզական տնօրեն: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Իսպանացին չի ցանկանում շարունակել աշխատանքը մադրիդյան ակումբում, եթե թիմի ղեկավարությունը պաշտոնանկ անի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
Այնուամենայնիվ, «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն այլ ծրագրեր ունի կապված Յերոյի հետ: Նա ցանկանում է վերջինիս առաջարկել ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, որը 2014թ. հունիսից թափուր է այն բանից հետո, ինչ թիմը լքեց Միգել Պարդեսան: