Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն «Սելտա»-ի դեմ հաղթանակից հետո հայտարարել է, որ իր թիմը մտադիր է հաղթել Իսպանիայի առաջնության մնացած բոլոր հանդիպումներում, տեղեկացնում է Sportsmole.co.uk-ը:
«Մենք փորձում ենք հաղթել բոլոր խաղերում: Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում եզրափակչի կարևորություն ունի:
Հավատում ենք մարզչին, իսկ մարզիչը հավատում է մեզ: Դեռ չգիտենք, թե արդյոք «Բարսելոնա»-ն միավորներ կկորցնի: Ամեն դեպքում մենք կփորձենք հաղթել մյուս խաղերում»,- հայտարարել է Մարսելոն: