Լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորելու 27 տարիների ընթացքում նվաճել է 38 տիտղոս` սահմանելով բազում ռեկորդներ:
Շոտլանդացի մասնագետը Mirror-ի հետ զրույցում անդրադարձել է մանչեսթերյան ակումբում իր աշխատանքին:
« «Յունայթեդ»-ը գլխավորելիս ակումբը բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Բայց հուսով եմ` ինչ-որ մեկն ակումբում կգերազանցի ռեկորդներս:
Ցանկանում տեսնել, թե ինչպես այլ մարզիչ 25 տարում թիմի հետ նվաճում է 45 տիտղոս: Ոչ մի այլ բան ինձ երջանիկ չի դարձնի»,- հայտարարել է Ֆերգյուսոնը: