Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը քննադատել է մրցավար Մատեո Լաոսին, ով սպասարկել է Լա Լիգայի 33-րդ տուրում կայացած «Էսպանյոլ» – «Բարսելոնա» (0:2) խաղը:
Նա կարմիր քարտ է ցույց տվել հյուրերի պաշտպան Ժորդի Ալբային: Մրցավարի որոշումը քննադատության ալիք է բարձրացրել:
«Առաջին խաղակեսում ակնհայտորեն գերազանցում էինք մրցակցին: Կարմիր քարտի պատճառով ստիպված էինք ավելի քիչ տիրել գնդակին, բայց ուրախ եմ, որ այդուհանդերձ 3 միավոր վաստակեցինք:
Ալբայի երկրորդ դեղին քարտը խայտառակություն է: Բայց ես ճանաչում եմ Մատեո Լաոսին: Այդ մրցավարը սիրում է ուշադրության կենտրոնում լինել: Առջևում դեռ բազում խաղեր կան: Թիմը լավ է պատրաստված»,- Բուսկետսի խոսքերը մեջբերում է Football-Espana-ն: