Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է գերմանական ակումբում իր ապագայի մասին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 44-ամյա մասնագետը կարող է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել առաջիկա ամռանը:
«Ահա իմ ապագան. չորեքշաբթի հանգստյան օր է, հինգշաբթի` մարզում, մյուս մրցաշրջանում մնում եմ «Բավարիա»-ում:
«Բավարիա»-ն բարձրակարգ ակումբ է: Չի կարելի ասել, որ մեզ համար հեշտ է: Հաղթում ես` տաղանդ ես, պարտվում ես` խնդիրներ ունես: Այսպիսին է մեր աշխատանքը»,- BBC-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: