Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք «Ատլետիկո»-ի հետ խաղին՝ անդրադառնալով վնասվածք ստացած ֆուտբոլիստներին: Խաղին չեն մասնակցի Գարեթ Բեյլն ու Լուկա Մոդրիչը: Կարիմ Բենզեմայի մասնակցությունը խաղին հարցականի տակ է:
«Փետրվարին նահանջ ունեցանք՝ կապված մի քանի ֆուտբոլիստների վնասվածքների հետ: Բայց հիմա վերադարձել ենք մեր մակարդակին: Հուսով եմ՝ Չեմպիոնների լիգայում մրցունակ կլինենք մինչև վերջ:
Պետք է լուծումներ գտնել. վնասվածքները չեն անհանգստացնում: Լավատեսորեն ենք տրամադրված, իսկ երկրպագուները լավ իմպուլս կհաղորդեն»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Radio anch’io lo sport-ը:
«Ռեալ» – «Ատլետիկո» խաղը կկայանա ապրիլի 22-ին: Առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: