Այսօր` ապրիլի 19-ին Ծաղկաձորում կանցկացվեն շախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրի պարտիաները: Մրցաշարի մասնակցությունից հրաժարված ադրբեջանցիներին փոխարինել է Իսրայելի ընտրանին, որի հետ էլ առաջին տուրում կմրցակցի Հայաստանի հավաքականը:
Աշխարհի առաջնություն, առաջին տուր
Իսրայել – Հայաստան
Ուկրաինա – Ռուսաստան
Եգիպտոս – Հնդկաստան
Կուբա – Հունգարիա
Չինաստան – ԱՄՆ
ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդես է գալիս հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին