Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվի աշխարհի կանանց թիմային առաջնությունը` Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Լեհաստանի, Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Եգիպտոսի ազգային հավաքականների մասնակցությամբ:
Մրցաշարը կայանալու է ապրիլի 19-28-ը: Հանգստյան օրն ապրիլի 24-ն է: Պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 11:00-ին:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի: