«Պորտու»-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիլոն առաջիկա մրցաշրջանում հանդես կգա Մադրիդի «Ռեալ»-ի կազմում: Այդ մասին հայտնում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը:
Ակումբները համաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ, իսկ բրազիլացու պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 2 մլն եվրո կկազմի` շուրջ 3 անգամ ավելի, քան նա այժմ վաստակում է «Պորտու»-ում:
Հիշեցնենք` Դանիլոն «Սանթոս»-ից «Պորտու» է տեղափոխվել 2012 թվականին: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: