Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Չեմպիոնների լիգայի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում թույլ մրցակիցներ չեն լինում: Յուրաքանչյուր ակումբ կարող է քեզ հաղթել: Այդ իսկ պատճառով մենք հարգանքով ենք վերաբերվում «Մոնակո»-ին:
Սխալ կլինի մտածել, որ մենք հեշտորեն հաղթելու ենք ֆրանսիական ակումբին: Միշտ էլ թիմին հաջողություն է անհրաժեշտ:
Պատրաստ եմ անվճար հանդես գալ «Յուվենտուս»-ում, եթե թիմը նվաճի ՉԼ-ի գավաթը»,- հայտարարել է իսպանացի հարձակվողը: