Ալբանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիազին խոսել է «Եվրո-2016»-ի որակավորման փուլի` Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Panorama Sport-ը:
«Մեր ֆուտբոլիստներն ավելի շատ էին գրոհում, այդ իսկ պատճառով հանդիպումն ավարտվեց մեր հաղթանակով: Սա Ալբանիայի ընտրանու ամենակարևոր հանդիպումներից մեկն էր:
Չնայած, որ Հայաստանի հավաքականը չունի գերաստղ ֆուտբոլիստ, այնուամենայնիվ, կարողացավ անհանգստացնել մեզ: Մենք արժանի էինք այս հաղթանակին»,- հայտարարել է իտալացի մասնագետը: